среда, 17 апреля 2013 г.





Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից Գր.Զոհրապի անվան թիվ 43 ավագ դպրոցը պարգևատրվեց պատվոգրով հայ գրատպության 500-ամյա հոբելյանին նվիրված <<Գրերի գյուտից մինչև գրատպություն>> հանրապետական մրցույթին մասնակցելու համար:

Գր. Զոհրապի անվան թիվ 43 դպրոցում կազմակերպված հերթական ինտելեկտուալ խաղը նվիրված էր տիեզերագնացության օրվան:
Խաղը նախորդ խաղերից տարբերվում էր նրանով,որ խաղին մասնկացում էին Էրեբունի համայնքի մի քանի հիմնական դպրոցների աշակերտները:Մասնակցում էին հ.6,հ.43,հ.45,հ.49,հ.160,հ.178,հ.64,հ.35 դպրոցների աշակերտները:
Նախնական վիճակահանությամբ ընտրվել էին 6 թիմերի կազմերը:
Գիտակները խաղում էին համակարգչի դեմ: Յուրաքանչյուր թիմ պատասխանեց 2 հարցի: Թիմի անունը՝ <<Էրեբունի>>:
Թիմի կարգախոսը՝<<Մեր հաղթանակը մեր հավաքական ուժի մեջ է>>:
Խաղն անցավ հետաքրքիր և ջերմ մթնոլորտում: Գիտակները հարցերին տվեցին ճիշտ և գրագետ պատասխաններ: Նրանք խաղին լավ էին նախապատրաստվել,կարողացան ներկայացնել իրենց գիտելիքները տիեզերքի,աստղերի,արեգակնային համակարգի,գալակտիկայի մասին:
<<Սև արկղ >> կոչվող փուլը նույնպես հետաքրքիր էր: Արկղում դրված էր կշեռք,և գիտակները կարողացան գուշակել,թե ինչի մասին է խոսքը:
Երաժշտական ընդմիջման կատարումը համահունչ էր օրվա թեմային և տրամադրությանը:
Հաղթահարվեց նաև այն մտավախությունը,որ կար խաղի սկզբում, թե ինչպես են միմյանց հետ համագործակցելու իրար անծանոթ երեխաները:
Երկու հարց էլ տրվեց հանդիսատեսին: Նրանց պատասխանները ճիշտ էին և ամբողջական:
Խաղն ավարտվեց 12:1 հաշվով՝ հոգուտ գիտակների:
Հանդիսատես աշակերտները հայտնեցին իրենց տպավորությունը խաղից և ցանկություն հայտնեցին միասնական խաղերը դարձնել շարունակական:
Խոսեցին նաև տարբեր դպրոցներից եկած ուսուցիչները ,որոնք գովասանքի խոսքեր ասացին խաղի կազմակերպիչների հասցեին:
Դպրոցի տնօրեն Ռ.Բեգջանյանը շնորհավորեց գիտակներին հաղթանակի համար,ողջունեց խաղին ներկա մյուս աշակերտներին,հարցրեց նրանց նախասիրությունների մասին:Որպես հիշատակ բոլոր մասնակիցները ստացան պատկերազարդ գրքեր:
Վերջում բոլոր ներկաները միասին երգեցին <<Տիեզերք>> երգը և բաժանվեցին՝ կրկին հանդիպելու ակնկալիքով:
 








Ֆրանսերենի ուսուցումը մեր դպրոցում սկսվել է բոլորովին վերջերս:5-րդ դասարանում անցկացվեց բաց դաս ֆրանսերենից,որի ընթացքում երեխաները ցույց տվեցին,թե ինչպես են խոսում ֆրանսերեն,ինչ գիտեն այդ լեզվի մասին:Աշակերտները ներկայացրին իրենց գիտելիքները Ֆրանսիայի,նրա պատմության և դրոշի գույների մասին:
Դասի վերջում ընկ.Բեգջանյանը ողջունեց աշակերտներին,ցանկացավ,որ նրանք բազմապատկեն գիտելիքները և ամեն անգամ զարմացնեն ֆրանսերենի իրենց իմացությամբ:



Ծառատունկ