вторник, 5 февраля 2013 г.

ԳԻՏԵԼԻՔԻ ՕՐ

 ԳԻՏԵԼԻՔԻ ՕՐ
Ս.Թ. Սեպտեմբերի 1- Հերթական գիտելիքի օր:
Դպրոցի մոտ հավաքվել են աշակերտներ, ուսուցիչներ, ծնողներ:
Հնչում է ՀՀ հիմնը և բարձրացվում է եռագույն դրոշը:
Նոր ուսումնական տարին սկսված է: Այն առանձնապես հուզիչ է թիվ 43 
Դպրց եկած նորեկ աշակերտների համա: Կան նորեկ միջին դասարանցիներ, կան և ավագ դպրոցի սաներ, որոնք մի տեսակ հուզված են, չէ որ միջավայրը նոր է, ուսուցիչները`նոր, դասընկերները`անծանոթ: Բայց I իսկ րոպեներից ստեղծվում է հաշտ և գեղեցիկ մթնոլորտ:
Ողջույնի խոսքեր են ասում 12-րդ դասարանի աշակերտները, կարդում են այն աշակերտների անունները, որոնք այս տարի համալրել են պետական բուհերի ուսանողների շարքերը: Ողջույնի խոսք է ասում դպրոցի տնօրեն Ռ. Բեգջանյանը և խոսքը փոխանցում դպրոցի նախկին տնօրեն, այժմ արդեն ԱԺ պատգամավոր Ռ. Մուրադյանին,: Ուրախ երաժշտության հնչյունների ներքո բոլորը մտնում են դպրոց:
Բարի երթ բոլորին, և թող 2012-2013 ուս. տարին դառնա նոր գիտելիքների, ձեռքբերումների և հաջողությունների տարի:



Մշակվում է ուսուցիչների էթիկայի նորմերի մասին փաստաթուղթ

Հանրապետությունում ստեղծվել է <Դպրոց կենտրոնների միություն> իրավաբանական անձանց միություն, որի նախագահն է նախկինում Երևանի թիվ 43 դպրոցի տնօրեն, այսօր խորհրդարանում ՀՀԿ խմբակցության պատգամավոր, Կրթության, գիտության և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ  Ռուզաննա Մուրադյանը:Երևանի Գրիգոր Զոհրապի անվան թիվ 43 դպրոցում անցկացվեց հերթական միջոցառումը մարզային դպրոցների տնօրենների մասնակցությամբ, որին մասնակցում էին նաև. ՀՀ ԿԳՆ <Կրթական ծրագրերի կենտրոն> ԾԻԳ-ի  ենթածրագրերի ղեկավար Կարեն Մելքոնյանը, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետի տեղակալ Սիլվա Աչոյանը, Սյուզի Մակեյանը, Երևանի պետական համալսարանի փիլիսոփայության պատմության ամբիոնի դոցենտ Սիլվա Պետրոսյանը, Կրթության ազգային ինստիտուտի բնագիտամաթեմատիկական առարկաների բաժնի վարիչ, <Մարդ և հասարակություն> ամսագրի գլխավոր խմբագիր Սարիբեկ Հակոբյանը, Երևանի հակակոռուպցիոն կենտրոնի ղեկավար Մարատ Ատովմյանն ու Երևանի 181 հիմնական դպրոցի փոխտնօրեն Անահիտ Զոհրաբյանը: Նրանք քննարկում էին <Ուսուցչի էթիկայի նորմերը:Նախ` Ռուզաննա Մուրադյանը ներկայացրեց <Դպրոց կենտրոնների միության> նախապատմությունն ու անցած ճանապարհը. <Օրերս Ծաղկաձորում կազմակրպվեց սեմինար, որտեղ դպրոցների զարգացման ծրագրի աշխատանքային խումբը` 30 տնօրենների համար, ներկայացրեց իր ստեղծած փաստաթղթերի փաթեթը, տեղի ունեցավ քննարկում, իսկ այս օրերին դրանք տեղայնացվում են դպրոցներում, որտեղ և կստղծվեն արդեն իրնց զարգացման փաթեթները և արդեն կներկայանան աշխատանքային խմբերով: Այսպես` հետադարձ կապի արդյունքում, կստեղծվի մի մոդել, որը կներդրվի կրթական համակարգում>: Այդ նույն խումբը սկսել է մշակել նաև <Ուսուցչի էթիկայի նորմերը, որը մեր հանրապետությունում ինելու է առաջինն իր տեսակով և տարածվելու է կրթական ամբողջ համակարգում: Հավաքվածները փորձագիտական քննության առան էթիկայի նորմերի փաստաթուղթն, ինչպիսին այն պետք է լինի, ինչպիսին կուզնային, որ լիներ: Ռուզաննա Մուրադյանը հայտնեց նաև, որ առաջիկայում պատրաստվում են դրամաշնորհներ տրամադրել. <Լավագույն նախագիծ>, <Ինովացիոն մտքեր> ունեցող դպրոցներին:Փաստորեն` ստեղծված է մի կառույց, ի դեմս <Դպրոց կենտրոնների միության>, որն անմիջականորեն իր աջակցությունն է բրում Հայաստանում կրթական բարեփոխումների իրականմացմանը, որտեղ յուրաքանչյուր կրթական ոլորտի մասնագետ ու գործնականում դրանով զբաղվող հնարավորինս կգտնի իր բոլոր հարցերի պատասխանները …



Նինել ՄԱՆՈՒԿՅԱՆ

воскресенье, 3 февраля 2013 г.

Հանդիպում աստղագետի հետ

Տիեզերքը ունի բազմաթիվ գաղտնիքներ,տարբեր տարիքի երեխաների միշտ հետաքրքրել են այդ գաղտնիքներն ու դրանց լուծումները:Այդ առումով հետաքրքիր էր հանդիպումը դպրոց այցելած աստղագետի հետ:Հանդիպմանը մասնակցում էին ավագ դպրոցի 11-րդ դասաանի աշակերտները:Աստղագետը խոսեց հետաքրքիր թեմաների մասին,գիտական մեկնաբանություն տվեց  շատ հարցերի,պատասխանեց աշակերտներին հուզող հարցերին:Աստղագետը համոզեց,որ աշակերտներն ունեն շատ գիտելիքներ եւ հարցերը բխում են իրենց իմացածից:Վերջում ներկաները դիտեցին տեսանյութ,որը պատմում էր անսահման եւ հանելուկային տիզերքի մասին:Աստղագետը հայտնեց իր գոհունակությունը հանդիպման մասին եւ խոստացավ նորից գալ:

Էրեբունի-Երեւան


Հոկտեմբերի 17-ին նշվեց Էրեբունի-Երեւան տոնը:Այս տարի այն անցկացվում էր«Երեւանը իմ սրտի մայրաքաղաքն է»խորագրով:Տոնը սկսվեց Էրեբունու թանգարանի մերձակա հրապարակում թատերականացված մեծ բեմադրությամբ:Միջոցառմանը ներկա էր ՀՀ նախագահ Ս.Սարգսյանը,քաղաքապետ Տ.Մարգարյանը,բազմաթիվ հյուրեր:Միջոցառումը դիտեցին Էրեբունի շրջանի բնակիչները,մանկավարժները,դպրոցականները:Տարբեր միջոցառումներ տեղի ունեցան քաղաքի բոլոր հրապարակներում եւ այգիներում:Միջոցառումն ավարտվեց տոնական շքեղ համերգով հանրապետության  հրապարակում:

ՈՒսուցչի տոն


Հոկտեմբերի 5-ի առավոտյան աշակերտական խորհրդի անդամները ծափերով եւ փուչիկներով դիմավորեցին դպրոց մտնող ուսուցիչներին:ՈՒսուցիչների կրծքին փակցրեցին բարեմաղթանքի ջերմ խոսքեր,եւ ուսուցիչները դասարան մտան ադ յուրօրինակ կրծքանշաներով:3 դասարանի աշակերտները պատրաստել էին ողջույնի փոքրիկ ելույթ այդ օրվա կապակցությամբ:Դպրոցի տնօրեն ընկ.Բեգջանյանը շնորհավորեց ուսուցիչներին,իսկ փոքրիկներին շնորհակալություն հայտնեց ելույթի համար:Նա ցանկացավ,որ երեխաները լավ ապագա ունենա,երբեք չմոռանան իրենց դասավանդող ուսուցիչներին:ՈՒսուցիչները տուն գնացին ուրախ տրամադրությամբ չափազանց լավ զգալով,որ մեկ անգամ եւս ընդգծվեց իրենց  աշխատանքի կարեւորությունը:

Շաբաթօրյակներ

Երեւանը մեր տունն է,եւ այդ տունը պետք է մաքուր պահել:Պետք է մաքուր պահել ամենօրյա աշխատանքով ու հոգատարությամբ:Այս մտահոգությամբ էլ անցկացվեց շաբաթօրյակների շարք՝ սկսած սեպտեմբերի 2 շաբաթից մինչեւ Էրեբունի-Երեւան տոնի նախորդ շաբաթը:Պետք էր տեսնել,թե տարբեր դասարանների աշակերտները ինչպես էին մաքրում դպրոցի շրջակայքը:Այդպիսի մաքրություն էր տիրում նաեւ դպրոցի ներսում:Աշակերտները մաքրում էին իրենց դասասենյակները,միջանցքները:Էրեբունի-Երեւան տոնին բոլորս ընդառաջ գնացինք մաքուր քաղաքով եւ մաքուր հոգիներով: