вторник, 29 января 2013 г.

 Դպրոցի մանկավարժների խումբը ուղեւորվեց Վայոց ձորի Մարտիրոս գյուղ՝ տեսնելու հիասքանչ եկեղեցական համալիրը:Խոսուն լռությամբ հարգեցինք Պ.Սեւակի եւ նրա կնոջ հիշատակը նրանց գերեզմանաքարի մոտ:Թանգարանում ծանոթացանք այն բոլոր ցուցանմուշներին,որոնք պատմում էին Սեւակի մանկության, պատանեկության եւ անցած ուղու մասին:Մեզ հիանալի տպավորություններ էին սպասում եւ Մարտիրոս գյուում:Եկեղեցիները գեղեցիկ էին, ինքնատիպ, այնքան ինքնատիպ, որ անվանել էին «Երկրորդ Երուսաղեմ»:Մի պահ վերացանք առօրյա հոգսերից, ընկանք ցանկությունների գիրկը:Վերադարձանք տուն թեթեւացած հոգիներով ու այն մեծ հուզմունքով, որ հոգեւոր սնունդը անհրաժեշտ  է բոլորիս ամեն ժամանակ:











Комментариев нет:

Отправить комментарий