четверг, 31 января 2013 г.

Ընկերասիրություն

Բավականին խոսուն միջոցառումը կազմակերպել էր թիվ 43 դպրոցի հայոց եկեղեցու պատմության ուսուցչուհի Գայանե Ավագյանը:Միջոցառմանը ներկա էր դպրոցի ողջ մանկավարժական կոլեկտիվը ,դպրոցի նախկին տնօրեն,ԱԺ պատգամավոր Ռ.Մուրադյանը:Միջոցառումն սկսվեց«Ամենալավ ընկերը»երգով:Գ.Ավագյանը հանդես եկավ ներածական խոսքով:Նա նշեց,որ ընկեր բառը հետաքրքիր ստուգաբանություն ունի,նշանակում  է ընկեր այսինքն միասին կեր:Մարդ, որի հետ եւ ուտում ես.եւ ուրախանում,եւտխրում,եւ աշխատում:Նա դառնում է քո կյանքի անբաժան մասնիկը,եւ կյանքիտ որոշակի փուլում ունենում ես այդ փուլին համապատասխան ընկերներ՝ մանկության,ուսանողական,աշխատանքային:Գ.Ավագյանը կարեւորեց ընկերության եւ ընկերոջ դերը՝ ընդգծելով այն հանգամանքը,որ եթե ծնողներին,հարազատներին մենք չենք կարող ընտրել,քանի որ նրանք ի վերուստ են  մեզ տրված,ապա ընկերներին ընտրելու հնարավորությունը մեզ է տրված:Եվ ցանկալի է, որ ընտրությունը դրված լինի մաքուր եւ անշահախնդիր հիմքերի վրա,եւ ընկեր ընտրենք մեր բնավորության,ճաշակին ու համոզմունքին համապատասխան,ոչ թե նրանից շահ ակնկալենք:















Комментариев нет:

Отправить комментарий