четверг, 31 января 2013 г.

Այցելություն հատուկ դպրոց

Նախորդ այցելությունից անցել էին օրեր,բայց հատուկ դպրոցում անցկացրած օրը հուզել էր շատերին:Դպրոցի աշակերտական խորհուրդը նախատեսել էր եւս մեկ այցելություն՝ այս անգամ Նոր տարվա առիթով,չէ որ դա բոլորիս տոնն է,եւ այդ երեխաներն էլ իրավունք ունեն ուրախանալու:Աշակերտական խորհուրդը պատրաստել էր միատեսակ նվերներ բոլոր երեխաների համար:Եվ դեկտեմբերի 25-ին ուսուցիչների՝ Կ.Բասոյանի եւ Գ.Ավագյանի ուղեկցությամբ աշակերտները եղան դպրոցում եւ հանձնեցին նվերները:Երեխաները շատ էին ուրախացել,որովհետեւ նման ջերմություն եւ ուշադրություն չէին զգացել:Մեր աշակերտները շատ էին ազդվել,բայց նաեւ գոհ էին,որ բարեգործական մեծ քայլ են արել:









Комментариев нет:

Отправить комментарий